ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Արամ Ոսկանյանը՝ «Փյունիկի» դեմ գավաթային խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Փյունիկի» դեմ խաղից հետո (0:0) պատասխաել է լրագրողների հարցերին.

- Չնայած եղանակային շոգ պայմաններին, գեղեցիկ ֆուտբոլ ստացվեց: Նման պայմաններում չէր հաջողվում անընդհատ պահել բարձր տեմպը: Գրոհելիս մենք մեծ ջանքեր գործադրեցինք: Առաջին կեսում ունեցանք բազմաթիվ գոլային պահեր, երկրորդ կեսումը մրցակիցը նորից չէր հասցնում և աշխատում էին մանր ֆոլերով գցել խաղի տեմպը: Տղաները մեծ աշխատանք կատարեցին, ինչի համար շնորհակալ եմ: Այնպիսի խաղ էր ընթանում, որ մարզչի համար բարդ էր փոփոխություն կատարելը, որովհտև բոլոր օղակները լավ էին հանդես գալիս: Վերջնամասում մի փոքր չէր բավականացնում: Եթե սկզբում Նորայր Գյոզալյանը իրացներ իր պահը, ապա հետո կարող էր էլի գոլեր խփել: Բայց ամեն դեպքում ուրախացնում է այն փաստը, որ այս մրցաշրջանում առաջին անգամ գոլ բաց չթողեցինք: Առջևում պատասխան խաղ կա և ամեն ինչ կվճռվի այնտեղ:

- Այսօր «Բանանցում» իրենց նորամուտը նշեցին Բորիսլավ Յովանովիչն ու Կվասի Սիբոն: Ի՞նչ կարող եք ասել նրանց մասին:
- Շատ դրական խոսքեր կարող եմ ասել: Երկուսն էլ իրենց դիրքերում հաջող խաղացին: Յովանովիչը լավ կարդում էր խաղը, իսկ վերջում էլ սուր փոխանցում կատարեց, որը կարող էր գոլով ավարտվել: Իսկ Սիբոն շատ բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է, ինչը նա այսօր էլ ցույց տվեց: Իր տեխնիկատակտիկական գործողություններում խոտանը երևի երեք տոկոս կազմի: Ճիշտ աշխատանքի դեպքում նա բոլոր հնարավորություններն ունի մեծ ֆուտբոլ խաղալու համար:

- Այսօր Գևորգ Հովհաննիսյանն ու Նենադ Ինյացը բացակայում էին: Ի՞նչն էր պատճառը:
- Գևորգ Հովհաննիսյանին հանգստանալու հնարավորություն էինք տվել, իսկ Ինյացը մարզումների ժամանակ թեթև վնասվածք էր ստացել: Բացակայում էր նաև Արամ Բարեղամյանը, որը նախորդ խաղը ցավերով անցկացրեց, Ռումյան Հովսեփյանը խաղում էր ներարկումով: Նախորդ խաղին կորցրեցինք նաև Ալեքսանդր Հովհաննիսյանին, որը ոտքի վնասվածք էր ստացել: Մի փոքր ռոտացիա կար, ավելի շատ հանգստանալու հնարավորություն էինք տվել: Մենք 11 օրում երրորդ խաղն էինք անցկացնում: Թվում է, թե նորմալ ժամանակահատված է վերականգնվելու համար, բայց նախկին «Միկայի» մարզադաշտում կայացած «Արարատի» դեմ խաղից հետո բոլոր տղաների ոտքերը 3-4 օր ցավում էր: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև «Փյունիկի» դեմ նախորդ խաղի ժամանակ, քանի որ տղաները շատ վատ վիճակում էին: Նրանք մեծ ուժեր էին ծախսել շատ չոր խոտածածկի վրա:

- Ի՞նչ կասեք այն մասին, որ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանը գրեթե խաղաժամանակ չի ստանում վերջին խաղերում:
- Այսօր նա հայտացուցակում կար: Կախված իրավիճակից՝ հայտավորված բոլոր ֆուտբոլիստները կարող էին դաշտ դուրս գալ, կախված խաղացողների վիճակից և տակտիկական ինչ-որ քայլերից: Այսօր իր կարիքը չզգացվեց, որովհետև այսօր ամրացրեցինք կենտրոնը, դաշտ դուրս բերեցինք հարձակողական ոճի ֆուտբոլիստ, քանի որ ցանկանում էինք գոլ խփել: