ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Ալաշկերտ» - «Բանանց» խաղում:

Արա Նիգոյանը՝ Անկախության նվաճման շրջանի ֆուտբոլի մասին

 

Mediamax Sport

Բանանցի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս մարզիչ Արա Նիգոյանը Mediamax-ի հետ զրույցում հիշել է, թե ինչպիսին էր ազգային հավաքականն ու առաջնությունը Անկախության նվաճման ժամանակահատվածում։

Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արա Նիգոյան

Երբ իմացանք, որ ընկերական խաղ ենք անցկացնելու, շատ ուրախացանք: Առաջին անգամն էինք մեր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու: Բոլորս այնքան հպարտ էինք, որ Հայաստանի հավաքականում ենք խաղում: Ազգ ներկայացնելը շատ պարտավորեցնող ու պատասխանատու գործ է:

Իսկ ահա Նիգոյանի թիմակից Արսեն Ավետիսյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց խփել Հայաստանի հավաքականի առաջին գոլը: Նա դա արեց 1994-ին կայացած Մալթայի դեմ ընկերական խաղում: Նույն տարի սեպտեմբերին կայացավ Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական խաղը: Եվրոպայի 1996 թվականի առաջնության ընտրական փուլում մեր թիմը 0:2 հաշվով զիջեց Բելգիայի հավաքականին:

Ուշացող աշխատավարձ, ուժեղ առաջնություն ու Անկախության գավաթ

Հայաստանի առաջնությունում եւս ամեն ինչ նոր-նոր էր ձեւավորվում: Չնայած պատերազմական իրավիճակին, սոցիալ-տնտեսական դժվարություններին, առաջնությունում առաջին տարին ելույթ էր ունենում 12 թիմ:

Նիգոյանը շատ լավ է հիշում, որ իրենց թիմը՝ «Բանանցը», գրավեց երրորդ հորիզոնականը:

Ֆուտբոլիստները Խորհրդային Միության դպրոցն էին անցել, ձեւավորվել էին ուժեղ թիմեր, որոնք շատ հետաքրքիր պայքար էին ծավալում: Կարծում եմ, որ 1992 թվականին է եղել Հայաստանի ամենաուժեղ առաջնությունը: 24 թիմ էր մասնակցում, ամեն խմբից 6 լավագույնները դուրս եկան ու պայքարեցին 1-ին տեղի համար: Այդպես էլ չհասկացա, թե ինչու այդ տարին 2 չեմպիոն ունեցանք: Հաղթողի կոչման համար պետք է պայքարեին «Շիրակն» ու ՀՄԸՄ-ն, բայց ընդհանուր հայտարարի չէին գալիս, թե խաղը որտեղ պետք է լինի: Արդյունքում, երկուսին էլ չեմպիոնական կոչում տվեցին:

Հայաստանի Անկախության գավաթն առաջինը նվաճել է «Բանանցը», իսկ ահա Նիգոյանը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը եզրափակչում խփել է առաջին գոլը:

Եզրափակիչը «Հրազդան» մարզադաշտում էր, հրաշալի մթնոլորտ էր, շատ երկրպագուներ էին եկել: 2:0 հաշվով հաղթեցինք ՀՄԸՄ-ին, առաջին գոլն էլ ես խփեցի: Իհարկե, ուրախացել էր ողջ թիմը, շատ լավ կոլեկտիվ էր հավաքվել «Բանանցում»: Գիտեք, այդ տարիներին ինչպիսին էր Հայաստանի վիճակը: Բայց մենք երբեք չենք տրտնջացել ցրտից, լույս չլինելուց, աշխատավարձերի ուշացումից: Բոլորս ապրում էինք ֆուտբոլով ու մեծ ոգեւորությամբ գնում էինք մարզման: Շատ մեծ էր մեր մեջ լավատեսությունը: