ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Արամ Ոսկանյան. «Ուրախ եմ Ռումյան Հովսեփյանի համար»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է թիմն օգտագործել հավաքականների հանդիպումների հետ կապված դադարն առաջնությունում և կիսվել է հավաքական մեկնած «Բանանցի» ֆուտբոլիստների խաղից ստացած տպավորություններով:

.

- Նախ ֆուտբոլիստներին երկու օր հանգստանալու հնարավորություն տվեցինք, հետո վերադարձանք մարզումներին: Հավաքականներ մեկնած ֆուտբոլիստների քանակը բավական մեծ էր, քիչ ֆուտբոլիստներ էին մնացել նաև «Բանանց-2»-ում: Որոշեցինք միացնել թիմերը և համատեղ մարզումներ անցկացնել: Օրական երկու մարզում էինք անցկացնում, ինչը նաև հնարավորություն էր երկրորդ թիմի ֆուտբոլիստներին հետևելու համար: 3-4 օր տևողությամբ միկրո հավաք անցկացրեցինք, որն ավարտվեց երեք խաղակեսից բաղկացած երկկողմանի խաղով: Այդ ընթացքում հնարավորություն տվեցինք նաև մեր մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներին: Շատ հետաքրքիր էր նրանց տեսնել Բարձրագույն խմբի թիմի ֆոնի վրա: Այդպես ութ ֆուտբոլիստ մեկ խաղակեսի մասնակցեց: Խաղում էինք մի փոքր խառը կազմերով, որպեսզի նրանց կողքին լինեին նաև փորձառու տղաներ:

- Ընդամենը երկու օր անց «Ալաշկերտի» դեմ հանդիպումն է: Ի՞նչ վիճակում է թիմը և ի՞նչ խնդիրներ կան:
- Այսօրվանից արդեն լիարժեք պատրաստվում ենք «Ալաշկերտի» դեմ խաղին: Մնում են հին խնդիրները: Արթուր Ավագյանը, Արամ Բարեղամյանը, Նորայր Գյոզալյանը և Գևորգ Խուլոյանն անհատական ծրագրով են մարզվում, արդեն ընդհանուր խմբին է միացել Գևորգ Հովհաննիսյանը: Խնդիրները դրանք են, կարծում եմ մյուս շաբաթ նաև նրանք կմիանան ընդհանուր խմբին:

- Բնականաբար հետևել եք մեր ֆուտբոլիստների ելույթներին հավաքականների կազմում: Ի՞նչ տպավորություններ եք ստացել:
- Մենք 28 ֆուտբոլիստ ենք գործուղել մինչև 17, 19, 21 տարեկանների և ազգային հավաքականներ, ինչը շատ ուրախալի է: Ազգային հավաքականի կազմում խաղալու հնարավորություն ստացավ Ռումյան Հովսեփյանը: Իմ կարծիքով նա շատ լավ տպավորություն թողեց: Երկու խաղ լիարժեք 90 րոպե անցկացրեց: Շատ դրական եմ գնահատում և շատ ուրախ եմ, որ Ռումյանը շատ լավ խաղ ցուցադրեց մեծ լումա ուներ հաղթանակի մեջ:

- Մեծ թվով ֆուտբոլիստներ խաղացին նաև երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականների կազմում: Ֆուտբոլիստներ ովքեր կամ խաղում են «Բանանցի» առաջին թիմի կազմում կամ, այսպես ասած, թակում են առաջին թիմի դռները: Ի՞նչ կասեք նրանց ելույթների մասին:
- Վեց ֆուտբոլիստներ խաղում էին երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում: Նրանց խաղը նորմալ եմ գնահատում: Չնայած նրան, որ պարտվեցին, լավ տպավորություն թողեցին: Բազմիցս նշել եմ, որ բոլորն էլ ունենալու են իրենց շանսը, պարզապես պետք է շանսը կարողանան ճիշտ օգտագործեն և ամեն գնով պահեն: Միայն այդ կերպ նրանք կկարողանան բարձր ֆուտբոլ խաղալ: Համաձայն չեմ, որ դա արվի արհեստական կերպով: Կզգանք, որ իրենք արժանի են և խաղաժամանակ կտրամադրենք: