ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում:

Գեղեցիկ հաղթանակ՝ առաջատարի նկատմամբ

Հայաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում «Բանանցը» գեղեցիկ հաղթանակ տարավ ընթացիկ առաջնությունում առաջին տեղով ընթացող «Շիրակի» նկատմամբ:

Նորից հարկադրված փոփոխություններ- Այս խաղում նույնպես «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հանդիպեց հարկարդված փոփոխություններ կատարելու խնդրին: Արդեն 15-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Արթուր Ավագյանը և նրա փոխարեն հանդիպումը ձախ պաշտպանի դիրքում շարունակեց Արամ Բարեղամյանը: Երկրորդ կեսում էլ հանդիպումը շարունակել չկարողացավ Բորիսլավ Յովանովիչը և նրա փոխարեն վերջին 25 րոպեները դաշտում շարունակեց Գևորգ Հովհաննիսյանը: Փոխարինման մտած երկու ֆուտբոլիստներն էլ վերելքով հանդես եկան և ապացուցեցին, որ «Բանանցի» գլխավոր զենքերից է այս մրցաշրջոնում երկար և ուժեղ պահեստայինների նստարանը

Անդրանիկ գոլեր - «Բանանցի» առաջին երկու գոլերը խփեցին ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ էին գոլ խփում «Բանանցի» կազմում: 32-րդ րոպեին մրցակցի պաշտպանի սխալը չներեց Ալեքսանդր Ջոկովիչը, որը հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասի վերին անկյունը: Խաղադաշտում ծավալված պայքարի լարվածությունը թոթափվեց միայն 82-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» նորեկ Կուասի Սիբոն, որն առաջին խաղն էր անցկանում Հայաստանի առաջնությունում: Սիբոն, ի դեպ, միանգամից սիրվեց «Բանանցի» հատկապես փոքրիկ երկրպագուների կողմից, ովքեր նրան խաղից հետո երկար ժամանակ բաց չէին թողնում դեպի հանդերձարան: Իսկ խաղի հաշիվը որոշող վերջին հարվածը կատարեց ընթացիկ առաջնությունում «Բանանցի» ռմբարկու Նորայր Գյոզալյանը, որը եզրափակեց 17-ամյա Մարտին Գրիգորյանի գեղեցիկ փոխանցումը:

Առաջատար եռյակում - Այս հաղթանակը թույլ տվեց «Բանանցին» ամրապնդվել առաջատար եռյակում: 7 տուրից հետո Արամ Ոսկանյանը հավաքել է 12 միավոր, իսկ արդեն սեպտեմբերի 30-ին մրցակցի հարկի տակ խաղալու է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտի» հետ:

«Բանանց»-«Շիրակ» 3:0 (1:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Արտակ Սիմոնյան
Գոլերը` Ալեքսանդր Ջոկովիչ, 32, Սիբո Կվասի, 82, Նորայր Գյոզալյան, 90

«Բանանց» - 70. Արամ Հայրապետյան, 6. Բորիսլավ Յովանովիչ (15. Գևորգ Հովհաննիսյան 64), 55. Մատվեյ Գույգանով. 21. Արթուր Ավագյան (7. Արամ Բարեղամյան 15), 18. Վահագն Այվազյան, 90. Կուասի Սիբո, 77. Արամ Լոռեցյան (19. Վալմերսոն Գարսիա Պրայա 76), 8. Ռումյան Հովսեփյան, 17. Ալեքսանդր Ջոկովիչ (20. Մարտին Գրիգորյան 88), 9. Օգնեն Կրասիչ, 10. Նորայր Գյոզալյան:

«Շիրակ» - 13. Անատոլի Այվազով, 3.. Արտյոմ Միքայելյան, 5. Էդվարդ Կպոդո, 7. Ալեքսանդր Իլիչ (10. Վարդան Բակալյան 59, 42. Մարտուն Մխիթարյան 69), 9. Արամ Մուրադյան, 19. Սլոմոն Իմե Ուդո, 22. Իգոր Ստանոևիչ, 25. Աղվան Դավոյան, 28. Մուհամեդ Կաբա, 41. Մհեր Սաֆարյան, 88. Փոլ Մուսա Բակայոկո (37. Ռուդիկ Մկրտչյան 90):