ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում:

Հարցը կվճռվի պատասխան խաղում. Փյունիկ - Բանանց 0:0

 

«Փյունիկն» ու «Բանանցը» կիսաեզրափակչի ուղեգրի հարցը բաց թողեցին՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով 2017/18 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում:

Երեք հոգի՝ առաջին անգամ մեկնարկային կազմում - Գավաթային այս խաղում «Բանանցի» կազմը նկատելիորեն տարբերվում էր հինգ օր առաջ խաղադաշտ դուրս եկած 11 ֆուտբոլիստներից: «Բանանցի» կազմում իրենց նորամուտը նշեցին սերբ պաշտպան Բորիսլավ Յովանովիչը, գանացի կիսապաշտպան Կուասի Սիբոն, իսկ բրազիլացի հարձակվող Վալմերսոն Պրայան առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: «Բանանցը» դարպասն այս խաղում պաշտպանում էր Արամ Հայրապետյանը, կիսապատպանության կետնրոնում Սիբոյի հետ միասին գործում էր նաև Արամ Լոռեցյանը:

Գոլային պահեր՝ հենց մեկնարկում - Խաղում գոլեր չգրանցվեցին, սակայն խաղը նույնիսկ կարող էր գոլառատ հաշիվ ունենալ առաջին 10 րոպեների ընթացքում, քանի որ թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը: Արդեն 5-րդ րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը փորձեց գնդակը պտտեցնել հեռավոր անկյունը, սակայն տեղում էր Արամ Հայրապետյանը: Երկու րոպե անց Նորայր Գյոզալյանն էր նպատաստավոր դիրքում, սակայն մոտ տարածությունից նրան չհաջողվեց բացել խաղի հաշիվը: Խաղակեսի ընթացքում Գյոզալյանն էլի աչքի ընկավ ակտիվությամբ: Մի դեպքում նա մեն-մենակ էր շտապում դեպի մրցակցի դարպասապահը, սակայն «Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանը խախտեց կանոնները և պատժվեց դեղին քարտով, իսկ մեկ այլ դեպքում անհատական անցումից հետո Գյոզալյանի կատարած հարվածը շեղ ստացվեց:

Գյոզալյանի օրը չէր - Երկրորդ կեսում նույնպես «Բանանցի» ամեավտանգավոր պահերը ստեղծվում էին հարձակվող Նորայր Գյոզալյանի կողմից, սակայն այդ օրը «Բանանցի» 10 համարինը չէր: Երկրորդ կեսի մեկնարկում թվում էր՝ Նորայրը գնդակը գլխով կուղարկի անպաշտպան մնացած դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Խաղավարտին նույնպես երկու անգամ թիմակիցները մրցակցի տուգանային հրապարակում գտան «Բանանցի» հարձակվողին, սակայն Գյոզալյանին մի փոքր չբավականացրեց դիպուկ հարված կատարելու համար: Փյունիկցիները նույնպես երբեմն պահեր ստեղծում էին, սակայն շատ վստահ էր գործում վերջապես խաղալու հնարավորություն ստացած դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Այսպիսով, կարելի է Սիբոյի և Յովանովիչը նորամուտը «Բանանցի» կազմում հաջող համարել, քանի որ առաջինը վստահ էր գործում դաշտի կենտրնում, իսկ երկրորդը պաշտպանությունում: Արդյունքում այս մրցաշրջանում առաջին անգամ «Բանանցը» գոլ բաց չթողեց, սակայն նաև գոլ չխփեց այս խաղում: Արդյունքում կիսաեզրափակչի մասնակցի հարցը բաց կմնա մինչև հոկտեմբերի 25-ը, երբ «Բանանց» մարզադաշտում կկայանա այս դիմակայության պատասխան հանդիպումը:

20.09.17, ՀՀ գավաթ, 1/4 եզրափակիչ առաջին հանդիպում

«Փյունիկ»-«Բանանց» 0:0

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

«Փյունիկ» - 12. Գոռ Մանուկյան, 3.Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 2. Սերոբ Գրիգորյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 30. Վահագն Հայրապետյան, 66. Մաքսիմ Երմակով (23. Վիլիան Արաուժո 46), 17. Հովհաննես Իլանգյոզյան (21. Կարեն Խատուև 46), 9. Ռոբերտ Մինասյան, 7. Պետրոս Ավետիսյան, 18. Արթուր Միրանյան (15. Էրիկ Վարդանյան 65):

«Բանանց» - 70. Արամ Հայրապետյան, 6. Բորիսլավ Յովանովիչ, 55. Մատվեյ Գույգանով, 21. Արթուր Ավագյան, 18. Վահագն Այվազյան, 77. Արամ Լոռեցյան (5. Հակոբ Հակոբյան 87), 90. Կուասի Սիբո, 19. Վալմերսոն Պրայա (17. Ալեքսանդր Ջոկովիչ 76), 9. Օգնեն Կրասիչ, 11. Ղուկաս Պողոսյան (8. Ռումյան Հովսեփյան 75), 10. Նորայր Գյոզալյան: