ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 3

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում:

Վահագն Այվազյան. «Պետք է մոռանանք այս խաղը և պատրաստվենք առաջիկա խաղերին»


«Փյունիկի» հետ ոչ-ոքիից հետո «Ֆուտբոլ Պլյուսի» հարցերին պատասխանեց «Բանանցի» կիսապաշտպան Վահագն Այվազյանը․

- Ի՞նչ կասես խաղի մասին։
- Կարծում եմ, որ դիտարժան հանդիպում ստացվեց, միայն գոլեր չկային։ Ցավոք սրտի չկարողացանք աչքի ընկնել, պահեր շատ ունեինք, գոնե մեկ-երկուսը պետք է իրացնեինք, որպեսզի հետագայում հեշտ լիներ։ Հիմա 0-0 հաշիվն է գրանցվել, պետք է պատրաստվենք «Շիրակի» հետ հաջորդ խաղին, այս խաղը մեկ ամսով պետք է մոռանանք ու նախապատրաստվենք մեր առաջիկա խաղերին։

- «Բանանցի» համար խաղային բավականին խիտ գրաֆիկ է, թիմը հասցնո՞ւմ է, ամբողջությամբ վերականգնվել։
- Թիմը հասցնում է վերականգնվել, որովհետև շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են խաղալ մեկնարկային կազմում, մարզիչները կարողանում են ռոտացիաների դիմել։ Նրանք գիտեն, թե ինչպես վարվեն, որպեսզի թիմը թարմ մնա։ Այսօր էլ տեսաք մենք թարմ էինք, երեք օր առաջ էինք հանդիպում անցկացրել, բայց հոգնածություն չէր նկատվում, դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։

- «Բանանցում» շատ են նորեկները, նրանք արդեն ամբողջությամբ հարմարվե՞լ են թիմին։
- Ինձ թվում է, որ դեռ հարմարվելու, միմյանց հասկանալու խնդիր կա։ Եթե նրանք ավելի շուտ հարմարվեն թիմին, ապա ավելի շատ օգուտ կտան և ավելի լավ կլինի, նրանք շատ որակյալ ֆուտբոլիստներ են, բոլորն էլ լավ կարիերան են ունեցել, իսկ հիմա էլ կարող են «Բանանցին» շատ մեծ օգուտ տալ։